211652_close_icon
views-count3355 դիտում article-date 20:08 22-05-2016

Սուրճի ծագման մասին Եթովպական լեգենդը

Կա հայտնի պատմություն այն մասին, որ սուրճի ծառի հրաշալի հատկությունների առաջին բացահայտողը եղել է Քալդի անունով եթովպացի հովիվը մոտավորապես 850 թվականին։ Լեռների լանջերին իր հոտն արածեցնելու ժամանակ հովիվն ուշադրություն է դարձրել այծերի զարմանալի պահվածքի վրա։ Այդ բույսի տերևներն ուտելով, նրանք սկսում էին վազվզել այս ու այն կողմ և ցատկոտել։ Քալդիի պատմածը լսելով, մոտակա վանքի վերակացուն ինքը նույնպես փորձում է այդ տերևները և զգում է դրանց առույգացնող հատկությունը։ Սուրճի տերևներից և պտուղներից պատրաստված թուրմի օգտագործումը դառնում է վանքի ավանդույթը և շուտով սիրելի է դառնում նաև շրջակա գյուղերի բնակիչների մոտ։ Եթովպիայում տարածվելուց հետո ըմպելիքը ճանաչվում է Եմենում, իսկ հետագայում՝ նաև ամբողջ աշխարհում։

Նմանատիպ նյութեր