3665 դիտում
11:10 08-09-2018
Քոչարյանը ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական համագործակցության հիմնադիրն է, եթե մեկը դրան դեմ է՝ ուղիղ ասեք․ Մոդեստ Կոլերով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է․ ««Ժամանակ»֊ի զրուցակիցն է REGNUM գործակալության գլխավոր խմբագիր, ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:
[b]- Կոնկրետ Ռոբերտ Քոչարյանն ինչո՞ւ է Մոսկվային այդքան հետաքրքրում, և ինչո՞ւ է նրան պարբերաբար անդրադառնում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:[/b]
- Քոչարյանի մասով ամեն ինչ ասված է: Քոչարյանը փաստացի Ռուսաստանի և Հայաստանի ռազմական համագործակցության հիմնադիրն է: Ռուսաստանը հստակ հայտարարել է իր դիրքորոշումը՝ համարելով, որ Քոչարյանին նման մեղադրանք առաջադրելը աբսուրդ է: Նման մեղադրանքը ուղղակիորեն հարվածում է ռազմաքաղաքական համագործակցության հիմքերին:
[b]- Ինչո՞ւ է աբսուրդ, եթե 10 տարի առաջ նա է եղել երկրի ղեկավարը մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների ժամանակ, երբ...[/b]
- Աբսուրդ է, որովհետև հակասում է Սահմանադրության նորմերին: Սահմանադրության համաձայն՝ այն մեղադրանքը, որ առաջադրված է Քոչարյանին, չի հանդիսանում պետական հեղաշրջման ակտ: Կարդացեք ՀՀ Սահմանադրությունը:
[b]- Մոսկվայում ի՞նչ ակնկալիք կա Փաշինյան-Պուտին հանդիպումից:[/b]
- Այդ հանդիպման նախաձեռնողը Մոսկվան չէր, այդ հանդիպման նախաձեռնողը Նիկոլ Փաշինյանն էր: Այդ պատճառով նրան է պետք հարցնել, թե ինչ է նա սպասում: Այստեղ ներսից երևում է երկկողմ հարաբերությունների հիմնական խնդիրը: Կարող եմ նկարագրել այսպես՝ նոր իշխանության մի շարք գործողություններ հակասում են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ու Մոսկվայում այդ թեմայի շուրջ հարցեր ունեն: Եթե Նիկոլ Փաշինյանը կփոխի այդ պատկերը, ապա լավ: Թե չէ՝ ստացվում է, որ, օրինակ, Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին պետք է՝ ըստ Փաշինյանի, իսկ հետո նրան հերքում է արտաքին գործերի նախարար Մնացականյանը, և դրա համար ոչ ոք պատժված չէ, Նիկոլ Փաշինյանը դրա հետ համաձայնվում է: Մոսկվայում առաջանում է կոնկրետ հարց՝ ո՞վ է ավելի կարևոր, ո՞վ է ավելի առաջնային, ո՞ւմ հայտարարությունները պետք է ընդունենք ի գիտություն՝ Փաշինյանի՞, թե՞ Սնացականյանի: Եվ մի շարք այլ հարցեր ունի Մոսկվան:
[b]- Այդ թվում՝ Քոչարյանի՞ հետ կապված:[/b]
- Քոչարյանը ռազմաքաղաքական համագործակցության հիմնադիրն է, ուստի դա միայն Հայաստանի ներքին խնդիր չէ: Երկրորդ՝ ակնհայտ է, որ նրան առաջադրված մեղադրանքը աբսուրդ է: Հետևաբար՝ մենք կարծում ենք, որ նրան հետապնդում են ոչ թե այդ մեղադրանքով, այլ կա քաղաքական ենթատեքստ: Իսկ եթե ռազմաքաղաքական հարաբերությունների հիմնադիրը քաղաքական հետապնդման է ենթարկվում, ապա ինչ-որ մեկը դեմ է այդ համագործակցությանը: Իսկ եթե դեմ եք, ուղիղ ասեք, մենք էլ հետևությոններ կանենք:
[b]- Մոսկվան չի ուզում արտահանձնել նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որն ամենևին էլ անձեռնմխելի չէ, ինչո՞ւ:[/b]
- Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական դասի մինիմում կեսը ունի երկքաղաքացիություն, եթե ոչ ռուսական, ապա ֆրանսիական կամ ամերիկյան: Դուք հիշում եք, որ երկրորդ քաղաքացիության հարցը դրված էր նաև ՀՀ ներկայիս նախագահի հետ կապված, և այդ հարցը այդպես էլ հրապարակային լուծում չստացավ, ուստի երկքաղաքացիության հարցը պետք է սկսել ՀՀ նախագահից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
20660 դիտում
10:47 20-07-2018
Եթե սադրանք է, թող փնտրի մեղավորին․ ուզո՞ւմ եք, որ Ձեր առջև Պուտինը ներողություն խնդրի. Մոդեստ Կոլերով․ «Ժողովուրդ».
2539 դիտում
09:22 14-05-2016
Վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների՝ նշանակում է ձևացնել, թե ոչինչ չի եղել. Մոդեստ Կոլերով. «Ժամանակ»
1955 դիտում
09:40 08-06-2016
Հայաստանում հակառուսական տրամադրությունների պատճառներն օբյեկտիվ են. Մոդեստ Կոլերով. «Ժամանակ»
Այս բաժնից
925 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
868 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»