Հայաստանում հակառուսական տրամադրությունների պատճառներն օբյեկտիվ են. Մոդեստ Կոլերով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթի զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:
[b]– Վերջին շրջանում ռուսական մամուլը ակտիվորեն քննարկում է Հայաստանում «հակառուսական տրամադրությունների» հարցը: Սա ի՞նչ միտում է:[/b]
– Կարծում եմ, որ հակառուսական տրամադրությունները Հայաստանում առաջացել են Մեդվեդևի և Ռոգոզինի՝ Ադրբեջանին զենքի մատակարարումը շարունակելու մասին հայտարարությունների հետևանքով:
[b]– Այո, բայց որոշ հոդվածներում նշվում է, թե հակառուսական տրամադրությունները հրահրվում են ինչ-որ ուժերի կամ մարդկանց կողմից: Բայց Դուք կարծում եք, որ կան օբյեկտիվ նախադրյալներ դժգոհության համար, այդպե՞ս է:[/b]
– Ես կարծում եմ, որ կան օբյեկտիվ պատճառներ հակառուսական տրամադրությունների համար, առաջին հերթին նկատի ունեմ Ռոգոզինի և Մեդվեդևի հայտարարությունները: Պարզ է, որ այդ պատճառները օգտագործվում են Ռուսաստանի հակառակորդների կողմից, Ռուսաստանի մրցակիցները կարող են և արդեն օգտագործում են այդ տրամադրությունները: Բայց չի կարելի ասել, որ ինչ-որ մեկը հորինել է այդ պատճառները. դրանք օբյեկտիվ են:
[b]– Իսկ Ռուսաստանի իշխող վերնախավում, Ձեր կարծիքով, վերագնահատվե՞լ են Ռուսաստանի մոտեցումները Հայաստանի հանդեպ:[/b]
– Իմ տվյալներով՝ նմանատիպ լուրջ խոսակցություն հրապարակային դաշտում առայժմ չի եղել, բայց ես գիտեմ, որ այդպիսի քննարկումներ կան ոչ հրապարակային ոլորտում։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]