211652_close_icon
views-count20699 դիտում article-date 10:47 20-07-2018

Եթե սադրանք է, թող փնտրի մեղավորին․ ուզո՞ւմ եք, որ Ձեր առջև Պուտինը ներողություն խնդրի. Մոդեստ Կոլերով․ «Ժողովուրդ».

«Ժողովուրդ» օրաթեր­թը զրուցել է ՌԴ առաջին կարգի պե­տական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ: [b]- Պարոն Կոլերով, ռուսական 102-րդ ռազմաբազան զորավարժություն անց­կացրեց առանց նախապես այդ մասին տեղեկացնելու տեղի իշխանություննե­րին և բնակչությանը: ՀՀ ԱԱԾ պետը նշել է, որ դա անփութություն է: Համա­մի՞տ եք դրան:[/b] ֊ Այն, ինչ ես կարդացել եմ հայկական աղբյուրներում, ստիպում է ինձ մտա­ծել, որ համաձայնություն և նախազ­գուշացում եղել է: Եվ այդ մասին ռու­սական կողմն ուղիղ ասում է: Միակ բանը, որ երևի թե հստակ չի արվել, երթուղու համաձայնեցումն է: Այդ հար­ցով էլ պաշտպանության նախարարը խոսել է և՛ դեսպանի, և՛ ռազմաբազայի ղեկավարության հետ: Եվ բոլոր անհ­րաժեշտ հետևություններն արվել են: Ինչո՞ւ են այդպես վարվել՝ ես չգիտեմ: Կարծում եմ, որ հիմա՝ նոր պայմաննե­րում, երբ նոր կառավարություն է, նոր չինովնիկներ են, ապարատային խնդիր է: Նախկինում խնդիրներ այն հարցով, որ երթուղին համաձայնեցված չէ, ես չեմ հիշում: [b]- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ կառավարության նիստին հայտա­րարեց, որ այն, ինչ տեղի է ունեցել Փա­նիկ գյուղում, սադրանք է Հայաստանի ինքնիշխանության դեմ:[/b] - Դա տեխնիկական հարց է, տեխնի­կական խնդիր է: Բոլոր անհրաժեշտ հետևություններն արված են: Պետք է հիմա փնտրել, թե ով է մեղավոր, որ հա­մաձայնությունը հստակ չի եղել: Իսկ այն, որ սա սադրանք է, դե թող փնտրի մեղավորին: Կտեսնենք, թե ով է այն­տեղ գլխավոր սադրիչը: [b]- Խնդիրն այն է, որ տեղի բնակիչները սարսափի մեջ են եղել, քանի որ չեն իմացել, որ նման բան պետք է տեր ունենա:[/b] - Անշուշտ, նրանք սարսափի մեջ են եղել, քանի որ ռազմական տեխնիկան հաճելի չէ: [b]- Ռազմաբազան ներողություն է խնդրել կատարվածի համար: Իսկ ի՞նչ եք կարծում, ՌԴ կողմից պե՞տք է այդ հարցով պաշտոնական հայտարարություն լինի:[/b] ֊ Անշուշտ, բոլոր ներողություններ ասված են: Էլ ինչ է պետք անել: Դուք ուզում եք, որ Ձեր առջև Պուտինը ներողություն խնդրի: Ներողությունը եղել է բազայի կողմից: Իսկ բազան ո՞ւմ է ներկայացնում, Ռուսաստանի՞ն, թե՞ Աֆրիկային: Ես կարծում եմ, որ դա բավական է: Հատկապես, որ քննությունն այն հարցով, թե ինչու է այդ համաձայնությունն այդպես ոչ ճիշտ ստացվել, դեռ չի ավարտվել: Երբ քննությունը կավարտվի, պարզ կլինի, թե որ չինովնիկներն են մեղավոր: Եթե ուզում եք շարունակել այդ կոնֆլիկտը, այդպես էլ ասեք: [b]- Ինչո՞ւ է մեր ռազմական դաշնակից ավագ եղբայր Ռուսաստանն անփույթ սադրանք իրականացնում:[/b] - Լսեք, դա սխալմունք է: Եվ մենք գիտենք, որ Գյումրու ռազմաբազայի գոյության պայմանների համաձայն՝ բոլոր տեղաշարժերը տեղի իշխանությունների հետ խստորեն համաձայնեցվել են նախորդ բոլոր ժամանակներում: Ով է հիմա մեղավոր՝ պետք է հետաքննել։ Պետք է ամբողջական հետաքննություն: Ոչ մի քաղաքականություն այստեղ չկա և չի կարող լինել: [b]- Տեսակետ կա, որ այս դեպքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցի նախազգուշական պատասխանն էր:[/b] - Դա անգամ ծիծաղելի է: Ի՞նչ է, կար­ծում եք, որ նախազգուշացումներ անե­լու համար պետք է օգտագործել այդ­պիսի մանր մեթոդներ: Ի՞նչ է, այլ մե­թոդներ չկա՞ն..: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր