Իտալիայում Ռոնալդուի աշխատավարձը 31 մլն եվրո է, Իգուաինը ստանում է 9,5
La Gazzetta dello Sport պարբերականը հրապարակել է Իտալիայի առաջնությունում աշխատավարձերի թարմ վարկանիշները:
Լիգայի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ տարեկան 31 մլն եվրո աշխատավարձով:
Հաջորդը «Միլանի» հարձակվող Գոնսալո Իգուաինն է (9,5 մլն) և «Յուվեի» հարձակվող Պաուլո Դիբալան (7 մլն):
Առաջնության ամենաբարձր վարձատրվող մարզիչը Մասիմիլիանո Ալեգրին է («Յուվենտուս»)՝ տարեկան 7,5 մլն եվրո աշխատավարձով: Երկրորդը «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին է (6,5 մլն), երրորդը՝ Լուչանո Սպալետին («Ինտեր», 4,5 մլն):