4596 դիտում
11:44 04-09-2018
2000 թվականից ոլորտը հայտարարվեց գերակա ճյուղ, բայց միայն Հովիկ Աբրահամյանի ժամանակ գումար հատկացվեց. «Փաստ». aravot.am
Արդեն երկար տարիներ է՝ իշխանությունները տնտեսական հաջողություններից ու առաջընթացից խոսելիս նշում են, որ IT ոլորտն այն միակն է, որի շուրջ պետք է կառուցվեն երկրի տնտեսական բուրգի մնացած բոլոր նիստերը: Այն, որ ողջ աշխարհն այս ուղղությամբ իսկապես մեծ քայլերով առաջ է գնում՝ գաղտնիք չէ: Որ հայ ծրագրավորողներն էլ արդեն հասցրել են ոլորտի աշխարհի քարտեզի վրա Հայաստանի տեղը նշագրել, դա էլ գիտեն բոլորը: Մարդիկ համակերպվել են այն մտքի հետ, որ հասարակությունն արագ տեմպերով վիրտուալանում է: Եվ դա էլ վաղուց նորություն չէ: Այսինքն, աշխարհից հետ չմնալու համար, ուզած թե չուզած, բոլորը օր օրի զբաղվում են իրենց գիտելիքները կա՛մ թարմացնելով, կա՛մ լրացնելով:
[b]Ոլորտը կարող է հանգիստ շունչ քաշել
[/b]
– Պարոն Վարդանյան, տարիներ շարունակ իշխանությունները երկրի տնտեսության ապագայի ու թռիչքաձև աճի մասին խոսելիս առաջին հերթին հիշատակում են բարձր տեխնոլոգիաները: Արդյո՞ք IT ոլորտն իրականում կարող է դառնալ երկրի տնտեսության զարգացման առանցքային ուղղությունը, թե՞ այնուամենայնիվ կշարունակի մնալ որպես բարի ցանկություն:
–Ամեն ինչ պայմանավորված է ծավալներով և այն հանգամանքով, թե ոլորտի հանդեպ իրականում ինչպիսի՞ գործնական տրամադրվածություն ունեն իշխանությունները: Այսօրվա դրությամբ ոլորտի պատասխանատուն՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների առաջին փոխնախարար Հակոբ Արշակյանը, մեր կոլեգան է և շատ լավ գիտի մեր խնդիրները: Եվ ես կարծում եմ, որ առաջընթաց ենք ունենալու: Բացի այդ, մեր կազմակերպությունը վերջերս դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ինովացիոն և բարձր տեխնոլոգիաների ուղղությունները, որոնք տարբեր նախարարությունների միջև են բաշխված, կենտրոնացվեն և ստեղծվի բարձր տեխնոլոգիաների և ինովացիաների նախարարություն, և ոլորտի խնդիրները ցրված չլինեն նախարարությունների մեջ ու «վերմակն իր վրա քաշելու» միջգերատեսչական քաշքշուկների պատճառով ոլորտը չհայտնվի զոհի կարգավիճակում: Հուսով եմ, որ մեր հորդորը տեղ կհասնի:
[b]–Ո՞րն է այսօրվա հրատապ խնդիրը, որը թույլ չի տալիս ավելի արագ զարգանալ:
[/b]
–Առաջին խնդիրը կրթությունն է, և այդ ուղղությամբ մենք արդեն սկսել ենք լուրջ ծրագիր իրականացնել: Արդյունքներն արդեն տեսանելի են, քանի որ մենք առաջարկել էինք ոչ թե տեսական մի բան, այլ նախկինում փորձարկված: Դա «Արմաթ» լաբորատորիաներն են, որոնց թիվն արդեն 230–ին մոտ է, իսկ մինչև տարվա վերջ կհասնի 250–ի: Մեր խնդրանք–պահանջն այն է, որ «Արմաթ»–ներ ունենան բոլոր դպրոցները, քանի որ անգամ ամենափոքր դպրոցում, որտեղ ընդամենը 28 աշակերտ կա, լաբորատորիայի պարապմունքներին մասնակցում են 18– ը: Սա կադրերի այն նախնական դարբնոցն է, որտեղ եթե երեխան 3–4 տարի հաճախի, ապա 14–15 տարեկանում կարող է ռեալ գործ անել և գումար վաստակել: Մեր լաբորատորիաների մեծ մասը գտնվում է շրջաններում, և գյուղում ապրող ու ռեալ գումար վաստակող երեխան կարող է վաղը–մյուս օրը ապագա տեղական մեծահարուստ դառնալ: Բացի այդ, նույն այդ երեխան բանակ կգնա լուրջ գիտելիքներով և այնտեղ կկարողանա լուրջ ներդրում ունենալ տարբեր ուղղություններով, սկսած անօդաչուների սպասարկումից մինչև տեխնոլոգիական ցանկացած ուղղություն: Ուզում եմ նաև նշել, որ նման գիտելիք ունեցող երեխաները դպրոցն ավարտում են որպես պատրաստի կադրեր և նույնիսկ համալսարան գնալու կարիք չեն ունենում: Այսինքն, որպես սկսնակ կարող են նաև իրենց գիտելիքներն օգտագործելով աշխատանք գտնել:
Հաջորդը կրկին շատ զիլ նախագիծ է, որն արդեն երրորդ տարին է փորձարկվում: Կրթական հաստատությունները և աշխատավայրերը, գտնվելով նույն վայրում, դպրոցում, աշակերտներին իրենց գիտելիքները պրակտիկ աշխատանքում օգտագործելու հնարավորություն են տալիս: Եվ այդ՝ սովորել–աշխատել համատեղումն օգնում է գիտելիքն օգտագործել և արդյունքը գնահատել: Մեր նպատակն է, որ այս նախագիծն էլ «Արմաթ»–ի նման շուտով տարածվի, բայց տարածման համար անհրաժեշտ կլինի մարզերում էլ գրասենյակներ բացել: Այս նախագիծը Երևանում արդեն փորձարկել ենք, հիմա սկսելու ենք Գյումրիում, Վանաձորում և Գորիսում փորձարկել:
[b]Կարող ենք նաև գործազրկության հարց լուծել
[/b]
[b]-IT ոլորտի բոլոր նախագծերը միայն դպրոցահասակների համար են, բայց կա տարիքային մի խումբ՝ մոտ 30–40 և ավելի տարեկանների, ովքեր ավարտելով բուհը, համալրել են գործազուրկների բանակը: Չի բացառվում, որ նրանցից շատերը նույնպես ցանկություն ունեն իրենց ուժերն այդ ասպարեզում փորձել՝ աշխատանք գտնելու կամ, ինչու ոչ, նույնիսկ սեփական գործը հիմնելու ակնկալիքով: Այդ տարիքային խմբի համար ունե՞ք ծրագիր կամ նախագիծ:
[/b]
–Եթե պետական մարմինները ցանկանան, կարող են «Արմաթ» լաբորատորիաներն օգտագործել՝ այն դարձնելով համայնքային վերապատրաստման կենտրոն: Եվ մարդիկ, ովքեր վերապատրաստվելու ցանկություն ունեն, կարող են նաև պահանջարկ ունենալ աշխատաշուկայում: Ոլորտը նախորդ տարիներին դժվար էր զարգանում, քանի որ մեր հիմնական պատվիրատուներն արտերկրի ընկերություններն են եղել: Դրան զուգահեռ, քանի որ գումարը դրսից է եկել, մեզ միշտ ստիպել են, որ էլեկտրոնային լուծումները հիմնականում դրսից գնեն: Այսինքն, այնպես են արել, որ իրենց ընկերությունները հաղթեն: Բայց հիմա այդ արատավոր պրակտիկային պետք է վերջ տալ, և հայկական ընկերությունները պետք է ակտիվորեն ներգրավվեն համակարգերի ստեղծման գործում: IT ոլորտում, սակայն, այլ խնդիրներ էլ կան՝ մասնավորապես հարկային ոլորտի հետ կապված: Մենք սահմանային գոտում գործող IT–ի եկամտահարկից ոչ մի կոպեկ չենք ստանում: Եվ եթե սահմանային գոտում եկամտահարկն իջեցվի 5%, ապա ունենալով նաև մեր սաների բազան, ապա բավականին արդյունավետ պայման կստեղծվի սահմանային գոտում որևէ փորձառու մասնագետի միջոցով նոր ընկերություններ ստեղծելու և զարգացնելու համար:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2018/09/04/978646/]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
3833 դիտում
14:04 05-05-2022
Կառավարությունը գերակա շահ ճանաչեց և կօտարի Ագարակ, Աղձք համայնքների բնակիչների 2000 հողամաս
929 դիտում
12:00 25-05-2015
«Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակը շնորհվել է Ժակ Օդիարին` «Դիպան» ֆիլմի համար
3348 դիտում
21:20 23-10-2019
Վալերի Գերգիևը պարգևատրվել է Հայ-Ռուսական համալսարանի «Ադամանդազարդ ձիթենու ճյուղ» մեդալով
Այս բաժնից
685 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2011 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
916 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց