Վալերի Գերգիևը պարգևատրվել է Հայ-Ռուսական համալսարանի «Ադամանդազարդ ձիթենու ճյուղ» մեդալով
                        Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն Վալերի Գերգիևը պարգևատրվել է Հայ-Ռուսական համալսարանի «Ադամանդազարդ ձիթենու ճյուղ» ոսկե մեդալով` «Ռուսաստանի Դաշնության մշակութային հարստության բազմապատկման և պահպանման, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի վերածննդի ու զարգացման գործում մեծ ներդրում ունենալու, դիրիժորական արվեստում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի և գեղարվեստական նվաճումների, հայ-ռուսական հոգևոր միասնության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար»: 
Պարգևը Վալերի Գերգիևին հանձնել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը՝  Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգից հետո, որը կայացել էր «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում: 
Նշենք, որ տարբեր տարիներին ՀՌՀ-ի «Ադամանդազարդ ձիթենու ճյուղ» ոսկե մեդալը շնորհվել է նաև Վլադիմիր Սպիվակովին, Սիլվա Կապուտիկյանին, Եվգենի Պրիմակովին, Լյուդմիլա Պուտինային և Սոս Սարգսյանին: 
[b]ՀՌՀ մամուլի ծառայություն 
[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

