211652_close_icon
views-count3836 դիտում article-date 14:04 05-05-2022

Կառավարությունը գերակա շահ ճանաչեց և կօտարի Ագարակ, Աղձք համայնքների բնակիչների 2000 հողամաս

Կառավարությունն այսօրվա նիստում Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման նպատակներով հանրային գերակա շահ համարեց Ագարակ և Աղձք համայնքների 2000 հողամաս, որոնք կօտարվեն: Դրանց մեծ մասը մասնակի են համընկնում շինարարության գոտու հետ, բայց քանի որ կադաստրային առկա սխալները շտկելը ժամանակատար գործ է, իսկ վարկային միջոցներով կառուցվող ճանապարհինախագծային ժամկետները սեղմ են՝ գործադիրը որոշել է բոլոր հողամասերը գերակա շահ հռչակել և օտարել գյուղացիներից:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Հիշյալ տարածքների օտարման գործընթացը մինչօրս հնարավոր չի եղել ապահովել, քանի որ Ծրագրի խորհրդատուի կողմից իրականացված հանութագրման, կադաստրային քարտեզների և դաշտային տվյալների համադրման արդյունքում պարզվել է, որ Ագարակ և Աղձք համայնքների մոտ 20 կադաստրային թաղամասերի սահմաններում գտնվող հողամասերի մասով առկա են ոչ տեխնիկական բնույթի կադաստրային սխալներ, մասնավորապես՝ հողամասերի փաստացի կամ իրավունքի պետական գրանցման վկայականում և կադաստրային քարտեզում նշված դիրքերը և չափերը չեն համապատասխանում միմյանց, առկա են անհամապատասխանություններ հողամասերի սեփականատերերի մասով: Նշված կադաստրային շեղումները հնարավորություն չեն տվել նույնականացնել վերակառուցվող հատվածների ազդեցության գոտու (օտարման գոտու) սահմաններում գտնվող հողամասերը և ապահովել դրանց օտարումը…

Նույնիսկ կադաստրային քարտեզի սխալների ուղղման գործընթացը նախաձեռնելու պարագայում հնարավոր չի լինելու հնարավորինս կարճ ժամկետում ապահովել Ագարակ և Աղձք համայնքների խնդրահարույց 20 կադաստրային թաղամասերում ընդգրկված բոլոր հողամասերի (մոտ 2000 հողամաս) կադաստրային սխալների ուղղման գործընթացը…

Չնայած վերակառուցվող հատվածների ազդեցության գոտու սահմաններում գտնվող հողամասերն ազդվում են մասնակի, սակայն վերոնշյալ բացասական հետևանքները կանխելու, վարկային համաձայնագրով ստանձնած պետության  պարտավորությունների կատարումը և ծրագրի հաջող ընթացքն ապահովելու համար՝ առաջարկվում է վերակառուցվող հատվածների ազդեցության գոտու (օտարման գոտու) սահմաններում փաստացի գտնվող, ինչպես նաև կադաստրային քարտեզով վերհանված, նույնականացված հողամասերն օտարել ամբողջությամբ»:

Նմանատիպ նյութեր