«Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակը շնորհվել է Ժակ Օդիարին` «Դիպան» ֆիլմի համար
Կաննի 68-րդ կինոփառատոնում «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակը շնորհվել է Ժակ Օդիարին` «Դիպան» ֆիլմի համար: Գրան պրիի արժանացել է հունգար ռեժիսոր Լասլո Նեմեշի «Սաուլի որդին» դեբյուտային կինոնկարը:
Տղամարդու լավագույն դերի մրցանակը տրվել է ֆրանսիացի դերասան Վենսեն Լենդոնին Ստեֆան Բրիզեի «Շուկայի օրենքը» սոցիալական դրամայում հանդես գալու համար:
Կնոջ լավագույն դերի համար Կաննի կինոփառատոնի ժյուրին մրցանակ է շնորհել 2 դերասանուհու` հոլիվուդյան աստղ Ռունի Մարային և ֆրանսուհի Էմանուել Բերկոյին: