Աշխատանքից ազատվել է «Սեւան» ՔԿՀ-ի պետ Արամ Խաչատրյանը. Aravot.am
[url=https://www.aravot.am/2018/09/02/978392/]Aravot.am[/url]-ի տեղեկություններով` ուրբաթ աշխատանքից ազատվել է «Սևան» ՔԿՀ-ի պետ Արամ Խաչատրյանը։ Վերջինս անցել է թոշակի։
Նրա փոխարեն նշանակվել է «Հրազդան» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Լեոնիդ Մկրտչյանը։ Նա մինչև «Հրազդան» ՔԿՀ տեղափոխվելը հենց «Սևան» ՔԿՀ-ի պետի տեղակալն էր ու մինչև հեղափոխությունն էր նշանակվել նախ պետի տեղակալ, այնուհետև պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Նոր իշխանությունների՝Լեոնիդ Մկրտչյանին պետ նշանակելու որոշումն ոգևորել է «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալներին։ Ըստ նրանց՝ Մկրտչյանը ունի մարդկային մեծ որակներ։ «Անունս չնշեք, թե չէ որ կարդան ուրիշ բան կմտածեն։ Բայց ոսկի մարդ ա, կալանավորին հասնող, խղճով մարդ ա , հասկացող»,- նշել է կայքի զրուցակիցը։
Մանրամասները՝ [url=https://www.aravot.am/2018/09/02/978392/]սկզբնաղբյուրում[/url]