211652_close_icon
views-count14442 դիտում article-date 14:27 01-09-2018

Ալավերդու թիվ 12 դպրոցն այս տարի ընդունեց 80-ից ավելի առաջին դասարանցիների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի թիվ 12 դպրոցը մարդաշատ էր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 80-ից ավելի փոքրիկներ առաջին անգամ ոտք դրեցին դպրոցի շեմը։ Տնօրեն Գ. Ավետյանը շնորհավորական խոսք հղեց երեխաներին իր և քաղաքապետ Սասուն Խեչումյանի անունից՝ մաղթելով նրանց հաջողություններով լի ուսումնական տարի։ Դպրոցականներին նաև շնորհավորեցին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները՝ և նրանց հանձնեցին ՀՀ պետական դրոշակներ և բուկլետներ, որոնց վրա շնորհավորական խոսքեր էին ՀՀ ոստիկանության անունից և արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության, ինչպես նաև շտապօգնության, գազի վթարային և փրկարար ծառայությունների հեռախոսահամարները։ Երեխաներին պայուսակներ ու գրենական պիտույքներ հանձնվեցին քաղաքապետարանի և բարերար Կարեն Կարապետյանի կողմից։ Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 186+
186+

Նմանատիպ նյութեր