2847 դիտում
09:50 31-08-2021
Հայաստանում գիտելիքի և դպրության օրն այս տարի առաջին դասարանցիների համար սկսում է օգոստոսի 31-ին. առաջին անգամ դպրոց կհաճախի 37 հազար երեխա
Հայաստանում, գիտելիքի և դպրության օրն այս տարի առաջին դասարանցիների համար սկսում է օգոստոսի 31-ին:
Նման որոշում է կայացվել, որպեսզի դպրոցների դիմաց ծնողների ու աշակերտների մեծ կուտակումներ չլինեն և հնարավոր լինի պահպանել կորոնավիրուսով պայմանավորված հակահամաճարակային կանոնները:
Առաջին դասարանցիների հանդիսավոր մուտքը դպրոց կազմակերպվում է մեկ օր շուտ, տոնական միջոցառումները կանցկացվեն բացօթյա: Հանրապետության դպրոցներն իրենց դռներն առաջին անգամ կբացեն շուրջ 37 հազար աշակերտի համար: Այդ երեխաներն անցել են հայտագրման փուլը, ծնողները հայտագրումից հետո դպրոցում ընդունվելու և պայմանագիր ստորագրելու փուլ են անցել, հետևաբար թվերը դեռ պետք է հստակեցվեն:
ՀՀ ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն`դասերը կարող են իրականացվել ամենօրյա առկա ռեժիմով` անկախ դասարանում աշակերտների թվից: Համապատասխան իրավակարգավորումը, ըստ որի՝ նախատեսվում է չեղարկել դասասենյակներում աշակերտների թվի սահմանափակման հարցը, պաշտոնապես կհրապարակվի առաջիկայում:

Նմանատիպ նյութեր
1366 դիտում
10:13 01-09-2024
Այս տարի առաջին դասարան կհաճախի 34 հազար 780 երեխա
8416 դիտում
07:41 24-09-2015
Այս տարի դպրոց ընդունված առաջին դասարանցիների քանակն ավելի քիչ է, քան սպասվում էր. «ՀԺ»
Այս բաժնից
697 դիտում
18:48 21-01-2025
Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով
670 դիտում
18:37 21-01-2025
Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան
886 դիտում
18:36 21-01-2025
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Արարատի մարզ