211652_close_icon
views-count1754 դիտում article-date 22:05 06-06-2016

Լեհաստանի Սուրբ Լեռ եկեղեցու բակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման և օծման հանդիսավոր արարողություն

Հունիսի 4-ին Լեհաստանի Պոլանուվ քաղաքից ոչ հեռու գտնվող Սուրբ Լեռ եկեղեցու բակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման և օծման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Պոլանուվի և Կոշալինի տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ Աբեղա Ծատուրյանը, Լեհաստանի Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ, Լեհաստանի հայ համայնքի անդամներ: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով, մասնավորապես, կարևորեց այն հանգամանքը, որը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված խաչքարը զետեղվում է Լեհաստանի սրբավայրերից մեկում: Դեսպանի խոսքերով՝ հիշատակի խորհրդանիշ լինելուց զատ այն խորհրդանշում է նաև քրիստոնեական արժեքների վրա հիմնված հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համերաշխությունը: Խաչքարի պատրաստման և տեղադրման գործում իրենց նշանակալի ավանդի և աջակցության համար դեսպան Ղազարյանը Լեհաստանում ՀՀ դեսպանության անունից շնորհակալագրեր հանձնեց խաչքարի հեղինակ Գրիգոր Ասլանյանին, Սուրբ Լեռ սրբավայրի հոգևոր սպասավոր Յանուշ Յենդրիշեկին և նախաձեռնության կազմակերպիչ Մարեկ Մաժիկին: Այնուհետև Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ Աբեղա Ծատուրյանի կողմից իրականացվեց խաչքարի օծման կարգ, որին հետևեց Էկումենիկ աղոթք՝ Լեհ Կաթոլիկ եկեղեցու հոգևորականների հետ միասին:

Նմանատիպ նյութեր