211652_close_icon

«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման հերթական ցուցանիշները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4328 դիտում article-date 22:10 22-08-2018
«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվել է նաև օգոստոսի 20-21-ին: Հանրապետության ողջ տարածքում այրման միջոցով ոչնչացվել է ավելի քան երկու տոննա 200 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Տնամերձ մեկ հողամասում հայտնաբերվել և ոչնչացվել է կանեփի 79 թուփ: Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է 430 գրամ մարիխուանա: Բացատրական աշխատանքի շնորհիվ կամովին հանձնվել է մեկ հրացան, մեկ գնդացիր, 16 փաթեթ տրոտիլ, նույնքան պայթուցիչ, տարբեր տրամաչափի 7270 փամփուշտ: Հայտնաբերվել է ութ հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր