211652_close_icon
views-count1663 դիտում article-date 19:58 24-08-2018

«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման հերթական ցուցանիշները

«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվել է նաև օգոստոսի 23-24-ին: Հանրապետության ողջ տարածքում այրման միջոցով ոչնչացվել է մոտ երկու տոննա 200 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Տնամերձ երեք հողամասում հայտնաբերվել և ոչնչացվել է կանեփի հիսունհինգ թուփ: Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ հինգ գրամ մարիխուանա և մեթադոն տեսակի 210 թմրամիջոց: Բացատրական աշխատանքի շնորհիվ կամովին հանձնվել է տասը պայթուցիչ, երկու նռնակ, երեք պահունակ և տարբեր տրամաչափի 184 փամփուշտ: Հայտնաբերվել է յոթ հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր