211652_close_icon
views-count2887 դիտում article-date 10:32 07-08-2014

«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները` 06.08.2014 թ. դրությամբ. տեսանյութ

«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 6-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 6 տոննա 772 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 7 կգ կակաչի կանաչ զանգված («Կանեփ-կակաչ-2013» ամբողջ միջոցառման ընթացքում` 94 տոննա 878.9 կգ կանեփի և 26 կգ կակաչի կանաչ զանգված): Բացի այդ` ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հայտնաբերվել է հանցագործության 9 դեպք: Տնամերձ 44 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 504.5 կգ կանեփի բույս: Նշված փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր