Խոսեպ Գվարդիոլա. Երբեմն Մենդիին ցանկանում ես սպանել
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Բենջամին Մենդիի խաղը «Արսենալի» հետ՝ ԱՊԼ-ի [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/12/1102953/]1-ին տուրում[/url] (2:0):
Մենդին այդ խաղում 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ:
««Էմիրեյթսում միշտ էլ դժվար են ստացվում խաղերը: Հատկապես եթե դա մրցաշրջանի առաջին հանդիպումն է, իսկ «Արսենալն» էլ նոր մարզիչ ունի:
Երբեմն Մենդիին սպանելու ցանկություն է լինելում, երբեմն էլ մտածում ես. «Ա՜յ քեզ հրաշք, ինչ լավ խաղացող ունենք»: Նա լիցքավորում է իր էներգիայով:
Մենդին դեռ շատ պետք է աշխատի: Հուսով եմ, մենք նրան կկարողանանք համոզել ավելի քիչ ժամանակ ծախսել սոցցանցերի վրա և իր վրա աշխատել», ասել է Գվարդիոլան: