Խոսեպ Գվարդիոլա. Չեմ ցանկանում «Բավարիայի» համար պրոբլեմ դառնալ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է թիմում իր աշխատանքի մասին:
«Ես «Բավարիայի» մարզիչն եմ ու ուրախ եմ այստեղ լինել: Ես դեռ ոչինչ չեմ որոշել հետագայի վերաբերյալ: Հենց ինչ որ որոշում կայացնեմ, անմիջապես կհայտնեմ թիմի ղեկավարությանը:
Մենք դեռ շատ ժամանակ ունենք: Եթե ես երկարաձգեմ պայմանագիրս, պետք է վստահ լինեմ, որ դա ակումբի համար լավագույն որոշումն է: Ես չեմ ցանկանում «Բավարիայի» համար պրոբլեմ դառնալ:
Ես այլ ակումբներից առաջարկներ չեմ ստացել», ասել է Գվարդիոլան:
Նշենք, որ Գվարդիոլայի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է հաջորդ տարի: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա 2016թ. կարող է գլխավորել «Մանչեսթեր Սիթին»: