11359 դիտում
22:32 03-08-2018
Հունվար-հուլիս ամիսներին Վրաստան է այցելել 4.6 միլիոն մարդ․ հայերը 4-րդ տեղում են
Այս տարվա յոթ ամիսներին Վրաստան միջազգային այցելությունների, այդ թվում՝ զբոսաշրջային, թվով Հայաստանը չորրորդ տեղում է: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Գեորգի Չոգովաձեն․ հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:
Ընդհանուր առմամբ՝ վերջին 7 ամիսներին Վրաստան է այցելել 4.6 միլիոն մարդ, ինչը 12.9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է 21 տոկոսով ու կազմել համարյա 2.5 միլիոն: Միջազգային այցելությունների թվով Հայաստանը (այցելությունների աճը նախորդ տարվա համեմատ 2.1 տոկոս է) չորրորդն է, նրանից առաջ են Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը:
Հուլիսին Վրաստան այցելած զբոսաշրջիկների ցանկում ևս հայերը չորրորդ հորիզոնականում են, բայց ի տարբերություն Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, որտեղից այցելությունների աճ է արձանագրվել, Հայաստանից այցելություններն այս հուլիսին նվազել են նախորդի համեմատ:
Նմանատիպ նյութեր
1453 դիտում
11:08 07-08-2017
2017 թ. հունվար-հուլիս ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 28 տոկոսով
1475 դիտում
15:12 25-08-2022
Հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 13.1%
3561 դիտում
14:10 22-02-2014
Իրանում հունվար-փետրվար ամիսներին 80-ից ավելի մարդ է կախաղան բարձրացվել. ՄԱԿ
Այս բաժնից
832 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
811 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
907 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար