1456 դիտում
11:08 07-08-2017
2017 թ. հունվար-հուլիս ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 28 տոկոսով
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար- հուլիս ամիսներին կազմել է 1,373,856 մարդ, որը 28 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն
ամիսների ցուցանիշը:
2017 թվականի հուլիս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 270 751 մարդ՝ 19 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 24,7 տոկոս աճ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 12 708 տոննա ապրանք, որը 59,7 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2017 թվականի հուլիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 9098 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 15063 տոկոսով: Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին ուղևորահոսքը 526.6 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 24.2 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
Նմանատիպ նյութեր
4748 դիտում
17:34 03-03-2017
2017 թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 21,6 տոկոսով
2534 դիտում
17:33 05-04-2017
2017 թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 23,6 տոկոսով
2932 դիտում
15:33 05-05-2017
2017 թ. հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 28,3 տոկոսով
Այս բաժնից
1579 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1441 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան