Փաշինյանը մայիս-հուլիս ամիսներին ստացել է մոտ 1.4 միլիոն դրամ արժողությամբ նվերներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիս ամսին հայտարագրել է 6 թանկարժեք նվեր, որոնք ստացել է մայիս-հուլիս ամիսներին:
Այս մասին Tert.am-ը տեղեկանցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձևաթղթից»:
Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դիմիտրիուից Փաշինյանը նվեր է ստացել 42,810 դրամ արժողությամբ «Իլիաս Լալաունիս» ապրանքանիշի՝ հունական պատմությունից ոգեշնչված զարդանախշով դեկորատիվ ափսե (925 հարգի արծաթ և բրոնզ):
Ափսեի առաջամասում պատկերված է արև, իսկ արևի ներքևի հատվածում գրված է Cyprus Aeterna: Այս նվերը Փաշինյանը ստացել է մայիս ամսին, երբ հյուրընկալել է Աննիտա Դիմիտրիուին:
Մայիսի 21-ին ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջացկման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեից Փաշինյանը նվեր է ստացել 502,362 դրամ արժողությամբ Թավրիզի պատկերազաքրդ գորգ՝ դեկորատիվ շրջանակի մեջ, չափսը՝ 72×107 սմ, նյութը՝ բուրդ և մետաքս (բամբակյա հիմք):
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյից Փաշինյանը նվեր է ստացել 336 հազար դրամ արժողությամբ «sevres» ապրանքանիշի կլոր ճենապակյա զարդատուփ ոսկեգույն զարդանախշով՝ պատրաստված 24 կարատանոց ոսկուց Sevres-ի կապույտ ֆոնի վրա: Առկա է ոսկե շրջագիծ տուփի հիմքում, միջնամասում և կափարիչի հետ շփվող հատվածում: Նվերը ստացել է մայիսի 26-ին:
Փաշինյանը հունիսի երեքին Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկից նվեր է ստացել 46,256 հազար դրամ արժողությամբ «Neamedia» ապրանքանիշի Փոքրիկ Իշխանի ապակյա, թափանցիկ արձան: Բարձրությունը՝ 30 սմ: Արձանը ստեղծվել է Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ժառանգների հետ համագործակցությամբ և աջակցությամբ:
Հունիսի 23-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեից Փաշինյանը նվեր է ստացել 353,125 դրամ արժողությամբ բրոնզե արձանիկ «Քվևրի՝ խաղողի ողկույզով»՝ վանակատե հիմքի վրա: Խաղողի ողկույզները բաղկացած են ավենտուրինից:
Հուլիսի 8-ին Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Սերհաթ Կոկսալից նվեր է ստացել 98,681 հազար դրամ արժողությամբ «Vildiridis Dimiourgiko» ապրանքանիշի արծաթագույն ձիթենու ճյուղ՝ օրգանական ապակուց հիմքի վրա: Չափսերը՝ 20/22 սմ: