Սոլ Քեմպբել. Հուսով եմ, Էմերին կկարողանա մեզ զարմացնել
«Արսենալի» նախկին խաղացող Սոլ Քեմպբելը նշել է, թե ինչ դժվարություններ կարող է ունենալ լոնդոնյան ակումբի նոր գլխավոր մարզիչ Ունաի Էմերին:
«Անգլիայում նա չպետք է թուլացնի զգոնությունը, ինչպես դա եղել է այլ լիգաներում: Էմերին պետք է ճնշումներին պատրաստ լինի ամեն շաբաթ: Որոշ մարզիչներ ցնցված են լինում՝ նման իրավիճակներում հայտնվելով: Վստահ եմ, որ նրան լավ օգնականներ են շրջապատել, այդ իսկ պատճառով պետք է պատրաստ լինի դրան:
Շատ թիմեր ավելի ուժեղ են դարձել. «Տոտենհեմը», «Լիվերպուլը», մանչեսթերյան երկու ակումբները: Առաջին քառյակում տեղ զբաղեցնելը շատ բարդ կլինի, սակայն հուսով եմ, որ Էմերին կկարողանա մեզ զարմացնել:
«Արսենալում» փոխվել է միջին օղակը, հեռացել է Ջեք Ուիլշերը: Հուսվ եմ, որ կիսապաշտպաններից այլևս ոչ ոք չի հեռանա թիմից: Նկատի ունեմ Աարոն Ռեմզիին:
Հուսով եմ, որ Էմերին կկարողանա բալանսավորել թիմի խաղը», ասել է Քեմպբելը:


