Հուսով եմ, որ Ուելսը կկարողանա Եվրո 2016-ի ուղեգիր նվաճել. Գարեթ Բեյլ
Ուելսի հավաքականի առաջատար Գարեթ Բեյլը Եվրո 2016-ի ընտրական փուլի մեկնարկից առաջ հույս է հայտնել, որ 1958 թվականից հետո առաջին անգամ իր թիմին կհաջողվի վերջապես դուրս գալ խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլ:
«Մենք երիտասարդ թիմ ունենք, բայց միասին խաղում ենք 5-7 տարի: Մենք զգում ենք, որ արդեն կարող ենք արդյունք ապահովել: Հուսով եմ, որ Ուելսը կկարողանա Եվրո 2016-ի ուղեգիր նվաճել: Մենք պետք է հավատանք մեր ուժերին: Այլ կերպ, պարզապես իմաստ չունի ֆուտբոլ խաղալ»,-ասել է Բեյլը: