Հուսով ենք Բրազիլիայի հավաքականը կկարողանա վերականգնել իր խաթարված հեղինակությունը. Օսկար
Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Օսկարը հույս է հայտնել, որ թիմը նոր գլխավոր մարզիչ Դունգայի գլխավորությամբ կկարողանա մեծ հաջողությունների հասնել:
«Դունգայի գլխավորությամբ թիմը ընդամենը երկու հանդիպում է անցկացրել և հիմա վաղ է, որևէ եզրակացություն անել: Սակայն մենք հուսով ենք, որ կկարողանանք վերադարձնել մեր հեղինակությունը»,- «Չելսի»-ի խաղացողի խոսքերը մեջբերում է EFE-ն:
Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Բրազիլիայի հավաքականը խայտառակ՝ 1:7 հաշվով պարտվեց Գերմանիայի ընտրանուն: