Ալեքսանդր Լյակազետ. Ես Օբամեյանգին մրցակից չեմ համարում
«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լյակազետը անդրադարձել է թիմում Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հետ մրցակցությանը:
«Երբեք չեմ ասել, որ Օբամեյանգի հայտնվելը իմ համար վատ է:
Միայն մամուլն է գրել, որ դա վատ է: Սակայն ես երջանիկ էի, քանի որ գիտեի, որ կարող ենք միասին խաղալ:
Ես նրան որպես մրցակից չեմ դիտարկել, ավելի շատ թիմում ընկեր, այդ իսկ պատճառով ուրախ եմ նրա տրանսֆերին, ասել է Լյակազետը:


