Ալեքսանդր Լյակազետ. Եվրոպայի Լիգայում հաղթելու դեպքում կպահենք Վենգերին
«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լյակազետը հայտնել է, որ ակումբի խաղացողները ցանկանում են նվաճել Եվրոպայի լիգան, որպեսզի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պահպանի իր պաշտոնը:
«Դա մարզչի պահպանելու հնարավորություն կլինի, քանի որ նա այս ակումբի համար շատ բան է արել: Մենք ցանկանում ենք տիտղոսներ նվաճել:
Դա կարող է փրկել մեր մրցաշրջանը, քանի որ պրեմիեր լիգայում մեր գործերն այնքան էլ հաջող չստացվեցին», ասել է Լյակազետը:
Եվրոպայի լիգայի հաղթողը Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանում մասնակցելու իրավունք կստանա: ԱՊԼ-ում «Արսենալը» ընթանում է 6-րդ տեղում:


