«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան իր կարծիքն է հայտնել թիմակից կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Ես Մխիթարյանին չեմ համարում իմ անմիջական մրցակից: Մենք տարբեր խաղացողներ ենք և կարող ենք միասին խաղալ: Իսկ մնացածը յուրաքանչյուր խաղից առաջ մարզիչն է որոշում, որը պետք է թիմի համար ավելի լավ լինի:
Ես շատ ուրախ եմ, որ Հենրիխը վերջին շրջանում փայլուն ֆուտբոլ է ցուցադրում: Նա հիանալի տղա է և միանշանակ վաստակել է իր տեղը դաշտում», ասել է Մատան:
Նշենք, որ այս մրցաշրջանում Մխիթարյանը մանկունյանցիների կազմում 7 հանդիպում է անցկացրել: Վերջին 4 խաղում հայ ֆուտբոլիստը դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: