211652_close_icon

Մինո Ռայոլա. Գվարդիոլան վախկոտի մեկն է

views-count3482 դիտում article-date 17:26 08-09-2016
Հանրահայտ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին: «Գվարդիոլային ես հակակրանքով եմ վերաբերվում: Չէի ասի, որ տանել չեմ կարողանում նրան, բայց նա ինձ դուր չի գալիս: Նա լավ մարզիչ է, սակայն նրա ֆուտբոլն ինձ ձանձրալի է թվում: Նա վախկոտի մեկն է, որը մի սեղանի շուրջ չցանկացավ իմ հետ զրուցել», ասել է Ռայոլան: Նշենք, որ Ռոյալոն Հենրիխ Մխիթարյանի և Իբրահիմովիչի գործակալն է: Իբրահիմովիչը նախկինում խաղում էր Գվարդիոլայի «Բարսելոնայում», սակայն իսպանացու հետ կոնֆլիկտի պատճառով ստիպված եղավ փոխել ակումբը:

Նմանատիպ նյութեր