Մալկոմը ժամանեց «Բարսելոնա» և կմիանա թիմին
Բրազիլացի կիսապաշտպան Մալկոլմը ժամանեց ԱՄՆ-ի Պորտլենդ քաղաք՝ միանալու «Բարսելոնային»:
Մալկոմը, որ «Բորդոյից» 41 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց կատալոնական ակումբ, հանդիպել է ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուին, գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեին և իր նոր թիմակիցներին:
Ավելի ուշ 21-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հետ պայմանագիր կկնքի և պաշտոնապես ներկայացվի թիմի խաղացողի կարգավիճակով:


