«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալը հացադուլ է հայտարարել, եթե պայմանները չբավարարեն, հացադուլին կմիանա ևս մեկ դատապարտյալ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր` հունվարի 17-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Արթուր Այվազյանը, ով հայտնի է նաև Մանախ մականվամբ, անժամկետ հացադուլ է հայտարարել և այս պահին գտնվում է քրեակատարողականի պատժախցում:
Ա. Այվազյանը օրինական կարգով հացադուլ է հայտարարել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի անօրինականությունների դեմ:
Ինչպես SHAMSHYAN.com-ին հայտնեց դատապարտյալի մայրը՝ Նինա Բաղդասարյանը, եթե չբավարարվի Արթուրի պահանջները և երկարաձգվի նրա հացադուլը, ապա նրան կմիանա նաև նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանը: