Պավարի գոլը ճանաչվել է ԱԱ-2018-ի լավագույնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Բենջամեն Պավարը ճանաչվել է ԱԱ-2018-ի լավագույն գոլի հեղինակ:
ԱԱ-2018-ի 1/8 եզրափակիչում 22-ամյա խաղացողը շեշտակի հարվածով գրավեց Արգենտինայի դարպասը, որից հետո ֆրանսիացիները կամային հաղթանակ տարան՝ 4:3:
Լավագույն գոլին հավակնում էին 18 գոլ:
Պավարը առաջին եվրոպացի խաղացողն է, որը դառնում է մրցաշարի լավագույն գոլի հեղինակ, երբ այդ մրցանակը 2006-ին հիմնվեց:
2014թ. Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում լավագույն գոլի հեղինակ դարձավ կոլումբիացի Խամես Ռոդրիգեսը, 2010-ին՝ ուրուգվայցի Դիեգո Ֆորլանը, իսկ 2006-ին՝ արգենտինացի Մաքսի Ռոդրիգեսը:



