211652_close_icon
views-count6171 դիտում article-date 16:21 13-07-2016

Զոլթան Գերայի գոլը ճանաչվել է լավագույնը Եվրո-2016-ում. տեսանյութ

Եվրո-2016-ի խմբային փուլում հունգարացի կիսապաշտպան Զոլթան Գերայի գոլը Պորտուգալիայի հավաքականի դարպասը (3:3) երկրպագուների կողմից ճանաչվել է լավագույնը մրցաշարում: Հանդիպման 19-րդ րոպեին հունգարական «Ֆերենցվարոշի» 37-ամյա խաղացողը տուգանային հրապարակից դուրս կատարած ուժեղ հարվածով գրավեց Ռուի Պատրիսիուի պաշտպանած դարպասը: Տարօրինակ է, որ մրցաշարի լավագույն գոլ չի ճանաչվել Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Ջերդան Շաքիրիի ֆանտաստիկ գոլը Լեհաստանի հավաքականին: Այն իր կատարմամբ շատ ավելի բարդ էր: Համեմատեք երկու գոլերը` դրանում համոզվելու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր