Մեսիի գոլը «Ռոմային» ճանաչվել է նախորդ մրցաշրջանում լավագույնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի գոլը, որը նա խփել էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլում` «Ռոմայի» դարպասը, ճանաչվել է ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոոլոր մրցաշարերի լավագույն գոլը:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքներով Մեսիի գոլը ստացել է ձայների 34%-ը:
Երկրորդ տեղում պորտուգալացի Ռիկարդինյոյի գնդակն է (ֆուտզալ, 11%), երրորդ տեղում` Շվեյցարիայի հավաքականի Ջերդան Շաքիրին (11%):