61816 դիտում
11:52 23-07-2018
SHAMSHYAN.com-ի ընթերցողն իր շնորհակալությունն է հայտնում սրտային-վիրաբույժին՝ իր նորածին երեխայի կյանքը փրկելու համար
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] է զանգահարել մեր ընթերցողներից մեկը, ով ցանկացավ իր խորին շնորհակալությունը հայտնել սրտային վիրաբույժ Մհեր Սուսանիին ու բժշկական ողջ անձնակազմին՝ իր նորածին դստեր կյանքը փրկելու համար։
Փոքրիկի հայրը՝ Սասունը, պատմեց, որ իր աղջիկը լույս աշխարհ է եկել հունիսի 2-ին, պարզվել է, սական, որ նա ունի սրտի արատ՝ բավականին բարդ զարգացումով։ Փոքրիկի մոտ ախտորոշվել էր զարգացել էր թոքային անոթների տրասնպոզիցիա, և երեխայի կյանքը փրկելու համար շտապ վիրահատություն էր հարկավոր։ Ծնողները դիմել են հայաստանյան մի շարք բժշկական կլինիկաներ, որտեղ նրանց ասել էին, որ չեն կարող երաշխավորել երեխայի վիրահատության հաջող ընթացքը, նույնը ասել են նաև եվրոպացի մասնագետները։
Ի ուրախություն նրանց՝ պարզվել է, որ Հայաստանում կա սրտային-վիրաբույժ, ով հանձն է առել կատարել 47 օրական երեխայի վիրահատությունը. Նա բժիշկ Մհեր Սուսանին է։
Երեխայի հայրը հայտնեց, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնում վիրահատությունն անցել է հաջող, ինչը, ինչպես նշել են «Աստղիկ» ԲԿ-ում, բացառիկ երևույթ է։
Փոքրիկի հայրը հատկապես իր խորին երախտագիտությունն է հայտնում նշված ԲԿ-ի ողջ բուժանձնակազմին, ինչպես նա նշեց՝ բժշկից մինչև հավաքարար, ովքեր բացառիկ մարդկային վերաբերմունք ու սրտացավություն են ցուցաբերել իրենց հանդեպ։
«Բժիշկ Մհեր Սուսանին մեծատառով մարդ է։ Երբ նա դուրս եկավ վիրահատարանից, մեր շնորհակալական խոսքերին պատասխանեց՝ պետք է շնորհակալ լինել Աստծուն։ Նա մեզ նոր հույս պարգևեց։ Ցանկանում եմ, որ ողջ հայությունը իմանա, որ մեր երկրում կա նման մասնագետ, ով յուրաքանչյուր օր փրկում է փոքրերի բազում կյանքեր»։
Նմանատիպ նյութեր
82097 դիտում
14:27 16-05-2018
SHAMSHYAN.com-ի ընթերցողն ահազանգում է. 30-ից ավելի քաղաքացիների չեն թողնում օդանավ բարձրանալ
1340 դիտում
21:29 20-06-2015
Արգենտինահայ համայնքն իր շնորհակալությունն է հայտնում Հռոմի Ֆրանցիսկոս պապին