Նիկոլա Կալինիչը հրաժարվեց ԱԱ-2018-ի արծաթե մեդալից
Խորվաթիայի հավաքականի և «Միլանի» հարձակվող Նիկոլա Կալինիչը հրաժարվել է 2018թ. աշխարհի առաջնության արծաթե մեդալից:
«Շնորհակալ եմ մեդալի համար, բայց ես Ռուսաստանում չեմ խաղացել», հայտարարել է Կալինիչը:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/19/1101179/]նշվել էր[/url], որ հավաքականի խաղացողները կողմ էին արտահայտվել, որպեսզի 30-ամյա հարձակվողը ստանա իր մեդալը:
Հիշեցնենք, որ Կալինիչը հեռացվել էր Խորվաթիայի հավաքականի կազմից, երբ ԱԱ-2018-ի խմբային փուլի առաջին խաղում՝ Նիգերիայի հետ, հրաժարվել էր խաղավերջում փոխարինման դուրս գալ: