8420 դիտում
09:49 11-01-2022
«Ապրելու երկիրը» հրաժարվեց պայքարից, հրաժարվեց նաև մնալ թեկուզ ընդդիմություն․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբեր-նոյեմբերին, ապա և դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունները, կարծես, պետք է որ հիանալի հնարավորություն լինեին հատկապես նորաստեղծ քաղաքական ուժերի համար՝ դրսևորելու իրենց քաղաքական դաշտում: Մենք առիթ ունեցել ենք նշել, որ այս առումով բավական ուշագրավ էին հատկապես «Ապրելու երկիր» կուսակցության ցուցանիշները. այս նորաստեղծ քաղաքական ուժը մի շարք համայնքներում իրոք տպավորիչ արդյունքներ գրանցեց:
Սակայն այն, ինչ արեց «Ապրելու երկիր» կուսակցությունը մասնավորաբար Փարաքար համայնքում, ըստ էության, կարելի է ասել, ջուրը գցեց այն բոլոր հույսերը, որ իրենց հետ կապում էին նրանց ընտրողները: Երկար ու ձիգ օրերի բոլոլայից հետո, հիշեցնենք, Փարաքարում աննախադեպ որոշման եկան երկու քաղաքական ուժեր՝ 5 տարին բաժանելով երկու հավասար մասի. 2,5 տարի քաղաքապետ կլինի Դավիթ Մինասյանը, մյուս 2,5 տարին՝ ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը: Ինչ վեաբերում է «Ապրելու երկիր» կուսակցությանը, որն ուներ 10 մանդատ (նշյալ երկու ուժերը միասին՝ 11), ապա որոշեցին պարզապես վայր դնել մանդատները, թեպետ մեկ անգամ ընտրություն արել էին, և իրենց թեկնածուն ընտրվել էր համայնքապետ:
«Մենք մեր հաղթանակը պատրաստ ենք ամրագրել նաև դատական ատյաններում»,- հայտարարել էր կուսակցությունը, սակայն ընդամենը երկու շաբաթ անց այլ որոշում կայացրեցին: Ճիշտ է, նրանք իրենց քայլը մեկնաբանեցին՝ «հանուն մեր ժողովրդի, հանուն ձեզ, մեզ տված քվեի, որ չլինեն տարաձայնություններ մեկը մյուսի նկատմամբ, մենք սա անում ենք համերաշխության ֆոնը պահպանելու համար», սակայն փաստը մնում է փաստ, որ «Ապրելու երկիրը» հրաժարվեց պայքարից, հրաժարվեց նաև մնալ թեկուզ ընդդիմություն, դրական դերակատարություն ունենալ համայնքի զարգացման հարցում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1252 դիտում
09:42 01-07-2023
ՔՊ-ն խոչընդոտում է, «Ապրելու երկիրը»՝ աջակցում․ «Փաստ»
1276 դիտում
08:03 07-11-2023
Ինչո՞վ է զբաղված «Ապրելու երկիրը». «Փաստ»
Այս բաժնից
1927 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1819 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1972 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am