211652_close_icon
views-count14222 դիտում article-date 20:03 29-03-2023

«Սա վիրավորանք է, ոչ թե մեդալ»․ զոհված Փարսադան Մկրտչյանի ընտանիքը հրաժարվեց հետմահու տրվող մեդալից. aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Տեղեկացրել ենք, որ այսօր Գյումրու Օյունջյանի անվան դպրոցում հետմահու պարգևատրեցին 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ժամանակ նահատակված 12 զինծառայողների։ Նրանց ցանկում էր նաև պայմանագրային զինծառայող, շարքային Փարսադան Երջանիկի Մկրտչյանը, որի հարազատներին հանձնելու էին «Մարտական ծառայության» մեդալ։ Սակայն միջոցառմանը մասնակցող հերոսի ընտանիքի անդամները դուրս եկան դահլիճից՝ հրաժարվելով մեդալից։

Քիչ անց հայտնի դարձավ, որ Փարսադան Մկրտչյանի կնոջ ինքնազգացողությունը վատացել էր, շտապօգնություն էին կանչել։

Նրանց որդին՝ Գագիկ Մկրտչյանը (լուսանկարում), մեզ հետ զրույցում ասաց, որ հայրը 20 տարվա զինվորական է եղել՝ պատերազմների մասնակից։ Նա մահացել է Վերին Շորժայի դիրքերից մեկը պահելիս։

«Իր զոհվելու հանգամանքը հերոսին վայել է, նա միայնակ պահել է դիրքը՝ թշնամու գրոհը կասեցնելով, 45 րոպե տարբեր զենքերով կրակելով ու իմիտացիա ստեղծելով թշնամու համար, թե զորամասում անձնակազմ կա։ Տեսանյութը կա մեր մոտ։ Թշնամին վախից չի գալիս առաջ, բայց հետո պապայիս խոցել է բայրաքթարի հրթիռը։

Անձնակազմը, զգալով, որ ի վիճակի չէ դիրքը պահելու, բոլորը փախել են, ճանապարհին զոհվել, պապաս մնացել է դիրքերում՝ պայքարելով, կրակելով, թշնամու կենդանի ուժը չի կարողացել առաջ խաղալ։

Վեց ամսից ավելի սպասել ենք, սպասել ենք, որ ուշադրություն կդարձնեն, զինվորական կգա մեր տուն, անձամբ ցավակցություն կհայտնեն, չի եղել։ Արդեն 7-րդ ամիսն է, ոչ մեկը չի եկել, ցավակցություն չի հայտնել։ Էսօր կանչել են մեդալի համար ու տալիս են էն մեդալը, որին ինքը արժանի չէ։

Մեդալը «Մարտական ծառայության» էր։ Ես տեղեկացնում եմ, որ այդ մեդալը կարող է ստանալ պատերազմի ակտիվ մասնակից, ողջ մնացած զինվորականը։ Մեր վրդովմունքը դա է»,- ասաց Գագիկ Մկրտչյանը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր