Ռոնալդուն իսպանական հարկային ծառայությանը վճարեց 13,5 մլն եվրո տուգանքը
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սկսել է վճարել տուգանքները իսպանական հարկային ծառայությանը:
33-ամյա պորտուգալացին արդեն վճարել է 13,5 մլն եվրո, նրան մնացել է մարել ևս 5,3 մլն եվրոն:
Ավելի վաղ Ռոնալդուն ընդունել էր իր մեղքը հարկեր չվճարելու գործով՝ 14,7 մլն եվրոյի չափով և երկու տարվա պայմանական ժամկետ ստացել: Ընդհանուր առմամբ դատարանը Ռոնալդուին պարտավորեցրել է վճարել 18,8 մլն եվրո:


