Զիդանը աշխատանքը կշարունակի «Յուվենտուսում»
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարիերան կշարունակի «Յուվենտուսում»:
Զիդանը կմիանա «Յուվեի» մենեջմենթին՝ խորհրդականի կարգավիճակով: Libertad Digital պարբերականի տեղեկություններով, Զիդանը կդառնա տնօրեն Ֆաբիո Պարատիչիի խորհրդականը:
Հիշեցնենք, որ Զիդանը «Ռեալից» հեռացավ մրցաշրջանի ավարտից: Իր խաղային կարիերայի մի մասը նա անցկացրել է հենց «Յուվենտուսում»:


