211652_close_icon
views-count1492 դիտում article-date 17:06 15-07-2015

Սամի Խեդիրա. «Յուվենտուսում» լուրջ նպատակներ ունեմ. տեսանյութ

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան Մադրիդի «Ռեալից» տեղափոխվեց Տուրինի «Յուվենտուս»: Այսօր ֆուտբոլիստը ներկայացվել է որպես «Յուվենտուսի»նոր խաղացող: «Հպարտ եմ այստեղ լինել: Խոստանում եմ ինձ չխնայել, որպեսզի պատմություն կերտեմ այս ակումբում: «Յուվենտուսը» գտնվում է նույն մակարդակի վրա, ինչ՝ «Ռեալը»: Ակումբը արդեն ցույց է տվել է թոփ-ակումբների հետ մրցակցելու իր հնարավորությունները: Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ «Յուվենտուսին» ևս մեկ անգամ հասնել մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Վերցրել եմ 28 համարի մարզաշապիկը, քանի որ դրա տակ արդեն հանդես եմ եկել «Շտուտգարտում», ասել է Խեդիրան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր