211652_close_icon
views-count4971 դիտում article-date 17:48 15-08-2016

Անդրեա Պիրլո. «Յուվենտուսում» մինչև հիմա ծիծաղում են, որ Պոգբան ձրի էր եկել իրենց մոտ

«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան մենկաբանել է Պոլ Պոգբայի վերադարձը տուրինյան ակումբից «Մանչեսթեր Յունայթեդ»` 105 մլն եվրոյի դիմաց: «2012 թվականին «Յուվենտուսում» Պոգբայի առաջին մարզման ժամանակ մենք ամբողջ թիմով ծիծաղում էինք: Հավատներս չէր գալիս, որ նման տաղանդավոր ֆուտբոլիստը կարող է «Մանչեսթեր Յունայթեդի» պես հզոր ակումբը ձրի լքել: Մինչև հիմա էլ «Յուվենտուսում» դրա վրա ծիծաղում են: Չեմ մոռանա նրա առաջին մարզում «Յուվենտուսում»: Նա երիտասարդ էր, սակայն տեսնում էինք, որ յուրահատուկ խաղացող է: Մարզումից հետո մենք հանդերձարան գնացինք և լավ եմ հիշում, որ Բուֆոնը ծիծաղելով մոտեցավ ինձ և ասաց. «Իսկապես նրանք Պոգբային ձրի ե՞ն բաց թողել: «Յուվենտուսը» ձրի խաղացող է ստանում, հետո 105 մլն եվրոյով նույն թիմին վաճառում է: Ոնց գցում, բռնում ես, դա արտակարգ գործարք էր», ասել է Պիրլոն:

Նմանատիպ նյութեր