37593 դիտում
19:54 17-07-2018
Վանաձորցիները հերթական անգամ բանակ ճանապարհեցին ապագա առյուծ զինվոր տղերքին․ զինակոչիկների մեջ է նաև Վանաձորի քաղաքապետի ավագ որդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 17-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում ուրախության և հուզմունքի շունչն էր տիրում։ Լոռու մարզի մեծ թվով բնակիչներ իրենց տղաներին ճանապարհում էին բանակ։
«Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությունը մենք պատվով ենք կատարելու։ Մենք գիտակցաբար գնում ենք շարունակելու հերոս զինվորների հերոսական գործը։ Պատրաստ ենք առաջնագիծը ամուր պահելու ու գիտենք, որ մեր թիկունքն էլ ամուր են պահելու մեր ծնողները, հարազատները, ընկերներն ու անգամ երեխաները»,- ասում էին նորակոչիկները։
Մինչ զինակոչիկներին հրաժեշտ տալը, եկեղեցում օրհնություն հնչեցրեց Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ով հայրենիքի պաշտպաններին մաղթեց խաղաղ ծառայություն իսկ նրանց սպասող ծնողներին, ընկերներին ու սիրուհիներին՝ ծով համբերություն։
Նորակոչիկներին բանակ ճանապրհելու էր եկել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում, ասաց․
«Հպարտ եմ մեր երիտասարդ տղաներով ու վստահ եմ՝ լոռեցիները, այդ թվում նաև՝ վանաձորցիները, բարձր պատվով են ծառայելու ու բաց ճակատով ծառայությունն ավարտելուց հետո վերադառնալու են իրենց օջախներ։ Ով ինչքան էլ ասի, թե լոռեցիք միամիտ են, չարաչար սխալվում են։ Վկան՝ այս ապագա առյուծ, հերոս զինվոր տղերքն են, ովքեր պատրաստ են արժանի հակահարված տալ նենգ թշնամուն, եթե նա փորձի ոտնձգություն կատարի Հայաստանի ու Արցախի սահմանների նկատմամբ»։
Ֆոտոլրագորղը հայտնում է նաև, որ այսօր զինվորական իր պարտքը կատարելու մեկնում էր նաև Վանաձորի քաղաքապետ Մ․ Ասլանյանի ավագ որդին՝ Լևոն Ասլանյանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 371+
371+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13800 դիտում
23:00 12-07-2023
Տաշիրի զինկոմիսարիատից Հայոց բանակ ճանապարհեցին ապագա առյուծ, արծիվ զինվոր տղերքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)