211652_close_icon
views-count13803 դիտում article-date 23:00 12-07-2023

Տաշիրի զինկոմիսարիատից Հայոց բանակ ճանապարհեցին ապագա առյուծ, արծիվ զինվոր տղերքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 12-ին, Լոռու մարզի Տաշիրի զինվորական կոմիսարիատից 2023 թ․-ի նորակոչն էր, որի ժամանակ զինվորական ծառայության մեկնեցին զինկոմիսարիատում հաշվառված նորակոչիկները: 

Զինկոմիսարիատի բակում «ասել գցելու տեղ չկար»․ ներկա էին նորակոչիկների հարազատները, ընկերները։

Նրանց բանակ ճանապարհեցին Տաշիրի զինվորական բաժանմունքի պետ Ա. Կարապետյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տաշիրի բաժնի պետ Ա. Չթչյանը, Լոռու փոխմարզպետ Ավետիսյանը: 

Նորակոչիկների պատվին երգ ու պարով հանդես եկան Տաշիրի մշակույթի պալատի սաները: Մինչ այդ սակայն, Տերունական աղոթքով հանդես եկավ և բարի երթ մաղթեց հոգևոր հովիվը: 

Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+

Նմանատիպ նյութեր