47900 դիտում
12:34 12-07-2017
Կենտրոն վարչական շրջանում բնակվող առյուծ նորակոչիկները մեկնեցին ծառայության՝ միանալու սահմանն անառիկ պահող առյուծ զինվոր տղերքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 12-ին, Երևանի Սուրբ Աննա եկեղեցուց կենտրոն վարչական շրջանում բնակվող 23 զինծառայողներ մեկնեցին զինվորական հավաքակայան՝ հայրենքի համար իրենց պարտքը կատարելու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչև հավաքակայան մեկնելը, եկեղեցում Տեր Արսեն քահանա Սարոյանի կողմից նրանք ստացան օրհնանք, և տերունական աղոթքից հետո մեկնեցին հավաքակայան:
Նորակոչիկներին իր մաղթանքը ուղղեց նաև կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, ով իր խոսքում ասաց. «Լավաագույն ավանդույթները շարունակվել ու շարունակվելու են՝ թե՛ կենտրոն թաղապետարանի, թե՛ կենտրոնական զինկոմիսարիատի աշխատակիցներս միշտ լինելու ենք ձեր կողքին և այսօր ձեզ ճանապարհելով Հայոց բանակ՝ վստահ ենք, որ դուք համալրելու եք այն առյուծ զինվորների շարքը, ովքեր պատվով կատարել են իրենց ծառայությունը, և անառիկ են պահել Հայոց սահմանները: Թ՛ե մեր և թե՛ զինկոմիսարիատի ողջ անձնակազմը հպարտացել և հպարտանում ենք ձեր նման առյուծ տղերքով: Թող Աստծո զորությամբ սկսեք և ավարտեք ձեր ծառայությունը»:
Եկեղեցու բակը մարդաշատ էր և նորակոչիկներին բանակ ճանապարհելու էին եկել ոչ միայն նրանց ծնողներն ու ընկերները, այլ նաև քաղաքացիներ:
Նորակոչիկներին նվերներ հանձնվեցին կենտրոն թաղապետարանի և զինկոմիսարիատի կողմից: Ներկա էր նաև կենտրոնի զինկոմ, գնդապետ Սերոբ Արմենակյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 480+
480+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2092 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)