2114 դիտում
19:42 13-07-2018
«Ազատամարտիկների դաշինքը» կասեցնում է ԵԿՄ համակարգող խորհրդում իր մասնակցությունը. news.am
«Ազատամարտիկների դաշինքը» կասեցնում է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո ԵԿՄ-ում ստեղծված համակարգող խորհրդում մասնակցությունը: Այս մասին դաշինքը հայտարարություն է տարածել, հայտնում է[url=https://news.am/arm/news/461611.html] news.am[/url]-ը։
«Նկատի ունենալով վերջին շրջանում ԵԿՄ-ի շուրջ ծավալվող զարգացումները և դրանց հասարակական հնչեղությունը, համոզված լինելով, որ Հայաստանում առկա նոր իրողություններն արմատական փոփոխությունների անհրաժեշտություն են ենթադրում նաև ԵԿՄ կառույցում, փաստելով, որ «Ազատամարտիկների դաշինքի» մեջ համախմբված բազմաթիվ հրամանատարներն ու ազատամարտիկները վերջին տասը տարիների ընթացքում (2014 թվականից արդեն որպես կազմակերպություն) հետևողականորեն պայքարել են հանցավոր վարչախմբից երկիրն ազատագրելու և զարգացման բնականոն հուն վերադարձնելու համար, արձանագրելով, որ մինչև Մանվել Գրիգորյանի ձերբակալումն ու հայտնի տեսանյութի հրապարակումն Ազատամարտիկների դաշինքը պաշտոնապես հայտարարել էր մանվելի ու մանվելականության ամոթալի էջը փակելու իր պատրաստակամության մասին և առաջարկել էր Մանվել Գրիգորյանին կամավոր հրաժարվել ԵԿՄ նախագահի պաշտոնից և արտահերթ համագումար հրավիրել՝ ապահովելով ԵԿՄ կառույցից դուրս ձևավորված բոլոր վետերանական կառույցների և անհատ ազատամարտիկների մասնակցությունը՝ հարկ ենք համարում հասարակությանը տեղյակ պահել, որ «Ազատամարտիկների դաշինքը» որոշում էր կայացրել ԵԿՄ առողջ ուժերի հետ համագործակցելով ստեղծել արտահերթ համագումարը նախապատրաստող համակարգող խորհուրդ և ազնվորեն մասնակցել է դրա աշխատանքներին», -նշված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև հիշեցվում է, որ «Ազատամարտիկների դաշինքն» առաջարկել էր կասեցնել Մանվել Գրիգորյանի լիազորությունները, ԵԿՄ վարչության բոլոր փոխնախագահների լիազորությունները ԵԿՄ ֆինանսատնտեսական գործունեությունը, անցկացնել անկախ աուդիտ՝ ներգրավելով ՊՆ և ԱՆ ներկայացուցիչների:
«Նկատի ունենալով ԵԿՄ կառավարման դառը փորձը, ինչպես նաև Ազատամարտիկների դաշինքի կոլեգիալ կառավարման արդյունավետությունը, մեր կողմից առաջարկվել է համագումարին ներկայացնել ԵԿՄ-ն անցումային շրջանում համակարգող խորհրդի միջոցով ղեկավարելու մեխանիզմը: Մենք ընդունել ենք նաև, որ կարիք կա ինչպես մեր, այնպես էլ իրենց (նախագահական մոդելի) առաջարկությունները, առանց անուններ շեշտելու, ներկայացնել ԵԿՄ մարզային խորհուրդների քննարկմանը՝ բոլոր ազատամարտիկների դիրքորոշումը հասկանալու համար»,- նշվում է հայտարարությունում։
Ազատամարտիկների դաշինքի հայտարարության մեջ նաև ասվում է, որ ԵԿՄ վարչության փոխնախագահների լիազորություններն այդպես էլ չեն կասեցվել, անկախ աուդիտի անցկացումն անտեսվել է:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/461611.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
7496 դիտում
17:40 07-12-2021
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կասեցնում է մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին
Այս բաժնից
400 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
838 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
655 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ