11804 դիտում
10:04 13-07-2018
Ծառայություններ, որոնց համար պետական տուրք չի գանձվում
Անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև տարածքային անձնագրային ծառայությունների կողմից ծառայություններ մատուցելիս պետական տուրք չի գանձվում
1) հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելիս
2) 16 տարին չլրացած երեխաներին, ինչպես նաև փախստական ճանաչված անձանց հաշվառելիս
3) 16 տարին չլրացած երեխայի հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
5) անձնագրային տվյալների վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
6) հին նմուշի անձնագիրը 16 տարեկանը լրանալուց հետո 1-ին անգամ տրամադրելիս
7) հին նմուշի անձնագիրը աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամին տրամադրելիս
8) նույնականացման քարտը աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամին տրամադրելիս
9) նույնականացման քարտն առաջին անգամ տրամադրելիս, եթե 16 տարին լրանալուց հետո անձը չի ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր
10)հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս, երբ
ա) դիմողը միայնակ կենսաթոշակառու է
բ) դիմողը առաջին և երկրորդ խմբի հաշմանդամ է.
գ) դիմողը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվող անձ է
11) քաղաքացիության վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
12) ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
13) փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրելիս,
14) <Պետական տուրքի մասին> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված դեպքերում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև ՀՀ մուտքի արտոնագիր տրամադրելիս:
Նմանատիպ նյութեր
4215 դիտում
09:13 21-05-2020
«Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներից հետ է գանձվում փոխհատուցված գումարը. «Փաստ»
3469 դիտում
18:51 19-02-2018
ՍԱՊԾ էին հրավիրվել պետական գնումներով ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները
1971 դիտում
14:09 29-07-2019
Երկու պետական նյարդավիրաբուժական ծառայություններ կհագեցվեն գերժամանակակից սարքավորումներով