4254 դիտում
09:13 21-05-2020
«Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներից հետ է գանձվում փոխհատուցված գումարը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ-ում և աշխարհում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կառավարության կողմից մի շարք միջոցառումների ծրագիր իրականացվեց, որի շրջանակներում պետության կողմից փոխհատուցվեցին բնակչության՝ գազի և էլեկտրաէներգիայի կոմունալ վարձավճարներից որոշակի գումարներ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարությունը աշխատակիցներին տեղեկացրել է, որ կազմակերպության աշխատակիցների բնակարանների գազի վարձավճարի փոխհատուցված գումարը հետ է գանձվելու, այսինքն, պահվելու է աշխատավարձից։
Ի դեպ, թերթի լրագրողի հետ զրույցում կազմակերպության որոշ աշխատակիցներ նշում էին, որ «Գազպրոմ Արմենիայի» աշխատակազմում այդքան էլ միանշանակ չի ընդունել այդ որոշումը։
Տեղեկությունը ճշտելու և հավելյալ պարզաբանումներ ստանալու համար դիմել ենք «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն, որտեղից հաստատել են մեր տեղեկությունը՝ ընդգծելով կամավորության սկզբունքը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցները ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ընթացքում իրականացրել են իրենց պարտականությունները և ստացել են աշխատավարձ, ընկերության այն աշխատակիցները, ովքեր օգտվել են փետրվար ամսվա սպառած գազի դիմաց ՀՀ կառավարության ծրագրերով հատկացված փոխհատուցումից, հանդես են եկել նախաձեռնությամբ` կամավորության սկզբունքով այդ գումարները որպես օգնություն փոխանցել գազ սպառող այն բաժանորդներին, որոնք սոցիալապես առավել խոցելի են համարվում»,- ասված է պատասխանում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6902 դիտում
20:26 07-10-2019
Էրիկ Գրիգորյանը համագործակցել է Լիդիան Արմենիայի հետ. Լիդիան Արմենիայի տնօրեն. B4B.am
11861 դիտում
10:04 13-07-2018
Ծառայություններ, որոնց համար պետական տուրք չի գանձվում
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9130 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2167 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան