Երկու պետական նյարդավիրաբուժական ծառայություններ կհագեցվեն գերժամանակակից սարքավորումներով
Կառավարության որոշմամբ՝ 2 պետական նյարդավիրաբուժական ծառայություններ կհագեցվեն գերժամանակակից սարքավորումներով, որոնք մինչ օրս առկա չեն եղել Հայաստանում: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Դրանով իսկ նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակը էականորեն կբարձրանա և բազմաթիվ մանկական ու մեծերի նյարդավիրաբուժական վիրահատություններ, որոնք մինչ այժմ Հայաստանում չէին կատարվում, կկատարվեն մեր կլինիկաներում: Նյարդավիրաբույժները նույնպես կանցնեն համապատասխան վերապատրաստումներ»,-նշել է նախարարը: