5964 դիտում
21:47 12-07-2018
Մշակույթի նախարարությունը բարերարներին ու անհատներին կոչ է անում ֆինանսապես աջակցել որմնանկարի վերանորոգման հարցում
ՀՀ մշակույթի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում բարերարներին ֆինանսական աջակցություն ցուցաբերել գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարի վերականգնման նպատակով:
Հայտարարության մեջ ասվում է.
«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, արժեւորելով 20-րդ դարի նշանավոր գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի մեծ ավանդը հայկական արվեստում, ինչպես նաեւ կարեւորելով Վարպետի ստեղծագործությունների պահպանությունն ու հետագա սերունդներին այն փոխանցելու անհրաժեշտությունը, բոլոր մասնավոր ներդրողներին, բարերարներին ու անհատներին կոչ է անում ֆինանսապես աջակցել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ապագա համայնքի (Էջմիածնի տարածաշրջան) մշակույթի տան նախասրահում գտնվող «Սասունցիներ» որմնանկարի (18×3.70 մ, նորահայտ հուշարձան, 1974 թ.) վերականգնման, ամրակայման եւ նորոգման աշխատանքների իրականացման գործընթացին:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշյալ որմնանկարը գտնվում է անմխիթար վիճակում եւ հրատապ վերականգնման կարիք ունի: Գործընթացն իրականացնելու նպատակով Վարպետի ժառանգ Զարուհի Մուրադյանի նախաձեռնությամբ իտալացի մասնագետներ Արա Զարյանի եւ Քրիստին Լամուղէի կողմից սեփական միջոցներով ուսումնասիրվել եւ մշակվել են նշյալ որմնանկարի նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչը կազմում է 6.160 (վեց հազար հարյուր վաթսուն) եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Վերականգնման աշխատանքները Ա. Զարյանի եւ Ք. Լամուղէի կողմից իրականացվելու են անվճար»:
Նմանատիպ նյութեր
1165 դիտում
13:09 06-02-2014
ԵՄ-ը պատրաստ է ֆինանսապես աջակցել Ուկրաինային. Էշթոն
1142 դիտում
11:09 13-12-2014
Կապանի քաղաքապետարանը ֆինանսապես աջակցել է 41 ընտանիքի
Այս բաժնից
487 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
442 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան