1142 դիտում
11:09 13-12-2014
Կապանի քաղաքապետարանը ֆինանսապես աջակցել է 41 ընտանիքի
Կապանցի սոցիալապես անապահով 41 ընտանիքի քաղաքապետարանը հատկացրել է դրամական օգնություն: Դեկտեմբերի 12-ին հանդիպելով այդ ընտանիքների հետ, քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն ասաց, որ քաղաքապետին կից սոցիալական հարցերով հանձնաժողովն ամփոփել է տարվա վերջին եռամսյակում քաղաքացիներից ստացված դիմումները, կազմել եզրակացություն, ինչի հիման վրա էլ այդ ընտանիքները ստացել են դրամական աջակցություն:
Այդ հարցում քաղաքապետարանին ընդառաջել է <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ը՝ այդ նպատակի համար տրամադրելով 3 մլն 680 հազ. դրամ գումար: <<Հուսով եմ քաղաքապետարանի հետ ընկերության համագործակցությունը ամուր հիմքերի վրա է դրված եւ սոցիալապես անապահով բնակիչներին աջակցությունը շարունակական կլինի>>, - ասաց Աշոտ Հայրապետյանը:
Քաղաքապետը նշեց նաեւ, որ դրամական օգնություն տրամադրելուց առաջ սոցիալական հարցերով հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրում է քաղաքապետարան դիմած բոլոր քաղաքացիների սոցիալական պայմանները եւ նոր միայն որոշում է կայացնում ցուցաբերել աջակցությունը: Իրենց հատկացված գումարները բնակիչները կարող են ստանալ դեկտեմբերի 15-ից՝ Արդշինինվեստ բանկից՝ անձնագրերով: Իրենց խնդրանքը չմերժելու եւ ցուցաբերած աջակցության համար բնակիչներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Աշոտ Հայրապետյանին: Օգտվելով առիթից մի քանի բնակիչներ անձնական հարցերով դիմեցին քաղաքապետին եւ նրանց մի մասի հարցերը լուծում ստացան հենց տեղում:
Նմանատիպ նյութեր
1165 դիտում
13:09 06-02-2014
ԵՄ-ը պատրաստ է ֆինանսապես աջակցել Ուկրաինային. Էշթոն
1205 դիտում
15:54 15-02-2014
Կանադայի իշխանությունները ֆինանսապես կաջակցեն ուկրաինացի ընդդիմադիրներին
Այս բաժնից
1003 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1015 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք